Նորություններ

09.09.2022 (Обновлено: 23.09.2022 09:31)

Արզիբեկ Կոժոշև. «Միայն անդամ պետությունների համատեղ ջանքերով է հնարավոր վերացնել սահմանափակումներն ու արգելքները ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ոլորտում»

Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային քաղաքականության իրականացման արդիական հարցերը սեպտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում քննարկել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաևը։ Հանդիպումը կայացել է Արզիբեկ Կոժոշևի՝ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Հանդիպման մասնակիցները նշել են, որ սահմանափակումները հնարավոր է վերացնել Միության 2021-2023 թվականների տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզի և մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների համալիր կատարման հաշվին։

Արզիբեկ Կոժոշևը Կայիրբեկ Ուսկենբաևին տեղեկացրել է մինչև ընթացիկ տարվա վերջ Միության բոլոր մակարդակներում նորմատիվ բազայի մշակման և համաձայնեցման հանձնաժողովի աշխատանքի մասին. «Հանձնաժողովը պատրաստ է տրամադրել առկա բոլոր ռեսուրսները Տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը աջակցման, փաստաթղթերի նախապատրաստման և տրանսպորտային գործունեության հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների անցկացման համար»,- նշել է ԵՏՀ նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարները պայմանավորվել են անձնական վերահսկողության տակ վերցնել ընթացիկ տարվա ընթացքում ընդունվելիք ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու համաձայնեցումը:

Նախարարները կարևորել են ԵԱՏՄ երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավումը ԵԱՏՄ մարմինների փաստաթղթերի նախապատրաստման գործընթացներում, ինչպես նաև ԵԱՏՄ օրենսդրական բազայի մշակման և կառուցման ընթացքում նրանց հանձնարարականները հարցի առնելը:

Արզիբեկ Կոժոշևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իր գործընկերոջը ընթացիկ ինտեգրացիոն օրակարգում ակտիվ մասնակցության համար՝ նշելով տրանսպորտային ոլորտի զարգացման առանցքային խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների առջև։