Նորություններ

29.07.2022 (Обновлено: 05.08.2022 09:53)

Արզիբեն Կոժոշև. «Նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման արագացված ավարտը ԵԱՏՄ-ի գերակա խնդիրն է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովի հետ քննարկել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման չկարգավորված հարցեր, որոնք թույլ չեն տալիս ավարտել միջազգային պայմանագրի նախապատրաստումը: Հանդիպումը կայացել է հուլիսի 28-ին Մինսկում։

Արզիբեկ Կոժոշևը նշել է նավթի միջազգային պայմանագրի նախագծի բարձր աստիճանի պատրաստությունը և կարևորել ԵԱՏՄ իրավունքում ամրագրված՝ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարումը:

«Հիմնարար փաստաթղթերի նախապատրաստումն հնարավորինս արագ ավարտելու և ընդհանուր շուկաները ժամանակին գործարկելու համար անհրաժեշտ եմ համարում կենտրոնանալ կառուցողական երկխոսության և նավթի ոլորտի առավել զգայուն հարցերի լուծման ուղիների որոնման վրա», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: 

Անդրեյ Ռիբակովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Բելառուսի Հանրապետության պետական իշխանության շահագրգիռ մարմինների հետ լրացուցիչ աշխատել նավթի փոխադրման հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ օպերատորների կողմից ծառայությունների մատուցման հարցերի շուրջ հնարավոր փոխզիջումների մշակման նպատակով: 

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ նավթի նկատմամբ պետությունների ներքին կարիքների ապահովման հետ կապված առավել զգայուն հարցերը օգոսգոսի սկզբին կքննարկեն Միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 

Նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2023 թվականին: ԵԱՏՄ էներգետիկայի ընդհանուր շուկաները պետք է գործարկվեն մինչև 2025 թվականը: