Կայացել ՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի հետ:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում փոխգործակցության հարցեր:
Արզիբեկ Կոժոշևը կողմ է արտահայտվել Ղեկավարների խորհրդի հերթական նիստը ապրիլի 1-3-ի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային տրանսպորտալոգիստիկ համաժողովի շրջանակներում անցկացնելու վերաբերյալ գործընկերոջ առաջարկին:
Կողմերը նախանշել են առաջիկա ժամանակահատվածում համատեղ աշխատանքի գերակայությունները, որոնց թվում են ԵԱՏՄ 2027-2029 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման «ճանապարհային քարտեզի» մշակումը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման՝ նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված պլանի կատարումը:
Արզիբեկ Կոժոշևը և Անդրեյ Նիկիտինը նշել են ԵԱՏՄ շրջանակներում e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման ակտիվ փուլը, ինչպես նաև քննարկել երկաթուղային բեռնարկղային փոխադրումների թվայնացման փորձնական նախագծի գործարկման նախաձեռնությունը:
Առանձին անդրադարձել են ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների անձնակազմերի աշխատանքին վերաբերող եվրոպական համաձայնագրի (ՓՄՄՀ) պահպանման բարդություններին: 2022 թվականներից Միության որոշ պետություններ, այն է՝ Բելառուսը և Ռուսաստանը, զգալիորեն սահմանափակված են վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման մասով, ինչպես նաև թվային տախոգրաֆների հավաստագրման մասով ՓՄՄՀճի պահանջների պահպանման հարցերում: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը տվյալ հարցի փոխզիջումային լուծումների որոնման ուղղությամբ:
Ավարտին ԵՏՀ նախարարը Անդրեյ Նիկիտինին և Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին հրավիրել է առաջիկա Եվրասիական տնտեսական համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է անցկացնել լոգիստիկ ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման հարցերով պանելային նստաշրջան: