Հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմայի հետ:
Արզիբեկ Կոժոշևը շնորհակալություն է հայտնել ակտիվ և հետևողական գործունեության համար, որը Բարձր ներկայացուցչի գրասենյակն իրականացնում է ի շահ պետությունների խոցելի խմբերի համար, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի ջանքերը տրանսպորտային կապվածության ոլորտի միջազգային օրակարգի առաջմղման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կայուն տրանսպորտի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գեռակա հարցեր: Նախարարը նշել է, որ ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացման, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպման հարցերը:
Հանդիպման ավարտին Արզիբեկ Կոժոշևը հույս է հայտնել, որ մտքերի կայացած փոխանակումը հիմք կդառնա ԵՏՀ-ի և Բարձր ներկայացուցչի գրասենյակի միջև երկարաժամկետ և կառուցողական համագործակցության համար:
ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին մի շարք խոցելի պետություններին աջակցելու նպատակով, որոնք եզակի հիմնախնդիրների են բախվում կայուն զարգացման նպատակներն իրագործելիս և միջազգային պարտավորությունները կատարելիս: