Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի խոսնակ Մարլեն Մամատալիևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, եվրասիական տարածքում միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն օրենսդրության ոլորտի բարեփոխումների հարցեր:
Արզիբեկ Կոժոշևը տեղեկություն է ներկայացրել ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման միջոցառումների պլանի իրականացման ընթացքի և մինչև 2030 թվականը Միության գազի ընդհանուր շուկայի զարգացման աշխատանքների, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում անդամ պետությունների համագործակցության և ատոմային էներգետիկայի զարգացման հարցերի համալիր մշակման մասին, որոնք ուղղված են Միության շրջանակներում էներգետիկ համակարգերի կայունության ամրապնդմանը և ցածր ածխածնային զարգացման խթանմանը:
Մարլեն Մամատալիևը նշել է Հանձնաժողովի աշխատանքի մեծ կարևորությունը և վստահություն հայտնել, որ էներգետիկ շուկաների ձևավորման և փոխըմբռնելի լուծումների որոնման զգայուն հարցերի առարկայական քննարկումները շարունակվելու են, քանզի կարևոր են ոչ միայն Ղրղզստանի Հանրապետության, այլև ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար:
Հատուկ անդրադարձ է կատարվել Ղրղզստանի Հանրապետությունում տարածաշրջանային և ինտեգրացիոն նշանակություն ունեցող խոշոր տրանսպորտալոգիստիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը:
ԵՏՀ նախարարը նաև տեղեկացրել է տրանսպորտի ոլորտի ծրագրային փաստաթղթերի իրականացման ընթացքի մասին և Ժոգորկու Քենեշին՝ ի դեմս խոսնակի, շնորհակալություն հայտնել Եվրասիական տրանսպորտային միջանցքներում և երթուղիներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագրի վավերացման ընթացակարգերն օպերատիվորեն ավարտելու համար: Ակնկալվում է, որ առաջիկայում համաձայնագիրը, որի նպատակն է վերացնել Միության ներքին շուկայում սահմանափակումներից մեկը՝ փոխադրամիջոցների քաշային և եզրաչափային պարամետրերին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունը, ուժի մեջ կմտնի:
Հանձնաժողովը նախանշել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի կատարման հետագա քայլերը:
Բոլոր այս միջոցները թույլ կտան ամրապնդել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական շփումները և կծառայեն աշխարհում աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում միջազգային համագործակցության զարգացմանը: