Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ձեր ղեկավարությամբ Հանրապետությունում գործարկվել են համալիր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք ուղղված են ժողովրդի բարեկեցության և երկրի ներուժի հետագա բարձրացմանը: Ղազախստանը տարածաշրջանում կայունության և առաջընթացի օրինակ է, ծանրակշիռ ավանդ ունի եվրասիական և համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներ զարգացման գործում», — շնորհավորական նամակում ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել քաջառողջություն, բարեկեցություն, բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության: