Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին և ամբողջ ղրղզ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։
«Ղրղզստանի ինքնիշխանության ժամանակաշրջանը նշանավորվել է մասշտաբային կառուցվածքային բարեփոխումներով, որոնք ուղղված էին տնտեսության ոլորտների արդիականացմանը, թվային ենթակառուցվածքի ծավալմանը, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ուժեղացմանը», — նշված է շնորհավորական նամակում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում։