Բակիտժան Սագինտաևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ
07.10.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։

«Դուք կանգնած էիք Եվրասիական տնտեսական միության ակունքներում և շարունակում եք մեծ անձնական ավանդ ունենալ դրա զարգացման գործում, - ասված է շնորհավորական նամակում: - Համոզված եմ, որ որպես երկրի ղեկավար Ձեր գործունեությունը հետագայում ևս կնպաստի ԵԱՏՄ պետությունների կառուցողական տնտեսական համագործակցությանը»: 

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Հանձնաժողովի և անձամբ իր անունից Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ ռուս ժողովրդի: