Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է օգոստոսի 6-7-ին Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական տնտեսական օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ։
Ղրղզստանի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄԿԽ անդամները պետք է քննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես, նիստում անդրադառնալու են առևտրի, էներգետիկ ռեսուրսների զարգացման հեռանկարները, հարկային վարչարարության, տնտեսության թվայնացման հարցեր։
Նաև նախատեսվում է ստորագրել մի շարք կարևոր միջազգային համաձայնագրեր։
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը։