Բախիթ Սուլթանով. «ԵՏՀ-ն պայմաններ է ստեղծում բիզնեսի կողմից ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժի արդյունավետ օգտագործման համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Ռուսաստանի բիզնես շաբաթ-2025-ի «ԵԱՏՄ մինչև 2030 թվականը. բիզնեսի և իշխանության փոխգործակցության նպատակներ, մեխանիզմներ, մարտահրավերներ» ինտեգրացիոն համաժողովի շրջանակներում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում բիզնես վարելու պայմանների վրա կարգավորման ազդեցության գնահատման նոր մեխանիզմների գործարկման մասին: Միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) հարթակում։

ԵՏՀ նախարարը նշել է, որ նոր մեխանիզմները, ի թիվս այլնի, ներառում են Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատում և միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատում։ Նրա խոսքով, Միության տասը տարվա գործունեության ընթացքում բիզնեսից ստացված առաջարկների ավելի քան 60%-ը հաշվի է առնվել ԵՏՀ նորմատիվ ակտերի մշակման ժամանակ։

«Մենք մշտապես աշխատում ենք մեր երկրների ձեռնարկատերերի համար բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Կարևորագույն խնդիր է նոր նորմեր և կանոնակարգեր մշակելիս բիզնեսի կարծիքը հաշվի առնելը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Բախիթ Սուլթանովը լուսաբանել է գործարար համայնքի արդիայան հիմնախնդիրները և ներկայացրել ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության գնահատման վերլուծական գործիքը։

Բացի այդ, ԵՏՀ նախարարը հայտնել է ծառայությունների առևտրի ազատականացման, զբոսաշրջության ոլորտում տնտեսական համագործակցության, երրորդ երկրներից ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրման և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի ապահովման մասին։

«Մենք վերափոխել ենք Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի աշխատանքի ձևաչափը, անցել մեկ պատուհանի ռեժիմով հաղորդակցությանը», — նշել է Բախիթ Սուլթանովը։

     

Նա հանդես է եկել Խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստն այս տարվա մայիսին առերես ձևաչափով՝ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացնելու նախաձեռնությամբ։

Համաժողովին մասնակցել են ԵՏՀ նախարարներ, Ռուսաստանի պետական իշխանության մարմինների ղեկավարներ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության և Ռուսաստանի ձեռնարկատիրական գործունեության խոշորագույն սուբյեկտների անդամներ: