Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հարթակում մասնակցել է Մոսկվայի «Կառուցում ենք կամուրջներ. գործընկերություն առանց սահմանների» 11-րդ միջազգային ֆինանսատնտեսական համաժողովին:
Լիագումար նիստում Բախիթ Սուլթանովը խոսել է Եվրասիական տնտեսական միության զարգացման գործնական ասպեկտների և ձեռնարկատիրության աջակցության մեխանիզմների մասին:
2025 թվականին Հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի քանակը 2024 թվականի համեմատ ավելացել 27%-ով: Բիզնես համայնքի լուծված հարցերի բաժինը հասել է 26%-ի: Ընդ որում, հարցերի մեծ մասով (66%) բիզնեսը սպառիչ պարզաբանումներ է ստացել, այդ թվում՝ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների մասին:«Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ գործարար խորհրդի հետ: ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության բլոկը որոշվել է որպես գործարար շրջանակների հետ փոխգործակցության «մեկ պատուհան»: Մեր ընդհանուր նպատակն է եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման խորացման հաշվին ձևավորել լավագույն պայմանները բիզնեսի վարման և զարգացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:
Ձեռնարկատերերը առավել հետաքրքրված են այն ոլորտներով, որտեղ ԵՏՀ-ն կարգավորիչ լիազորություններ ունի՝ մաքսային վարչարարության (19.9%), տեխնիկական կարգավորման (12.8%), արտաքին առևտրի կարգավորման (10.2%) ոլորտներով:
ԵՏՀ նախարարը նաև խոսել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի մասին: Արդեն որոշումներ են ընդունվել այդպիսի երեք նախագծին աջակցելու մասին, երկուսը՝ Ռուսաստանում և մեկը՝ Ղազախստանում:ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 9%-ով: Ազգային արժույթներով հաշվարկների բաժինը հասել է 93%: Թվերի ետևում մեր ինտեգրացիոն նախագծի պահանջված լինելու փաստացի հաստատումն է», — նշել Բախիթ Սուլթանովը:
Ըստ Բախիթ Սուլթանովի, Հանձնաժողովը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է գործարար համայնքին հավասարակշռված եվրասիական կարգավորման ձևավորմանը ներգրավելու գործիքները, այլև զարգացնում դրանք: Բացի Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) ավանդական ընթացակարգից, ներդրվում են նոր գործիքներ՝ ԵՏՀ արդեն ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատումը (ՓԱԳ), ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի ԿԱԳ ընթացակարգը, սկսել է մշակվել միջազգային պայմանագրերի վրա ՓԱԳ տարածման վերաբերյալ Ղազախստանի նախաձեռնությունը:
Ելույթի ավարտին նախարարը խոսել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի և ծառայությունների միասնական շուկայի ստեղծման համար անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրի համար բարենպաստ պայմանների ձևավորման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից կատարվող համատեղ աշխատանքի մասին: