Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում:
Ինչպես նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը, առավել հաճախ կեղծվում են մասսայական պահանջարկ ունեցող ապրանքները:
«Հակավարկանիշը գլխավորել են առօրյա պահանջարկ ունեցող ապրանքները՝ հագուստը և կոշիկը, կենցաղային տեխնիկան, ավտոպահեստամասերը, ինչպես նաև օծանելիքը և կոսմետիկան: Հենց այս կատեգորիաներն են առավել խոսելի խախտողների համար», — հայտնել է ԵՏՀ նախարարը:
Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի առանցքային նախաձեռնությունները: Ուշադրության կենտրոնում է Համացանցում խախտումների կանխման համաձայնեցված մոտեցումների մշակումը, արդյունաբերական սեփականության օբյեկտների ստուգման համար որոնողական սերվիսի ստեղծումը:
Այս միջոցները Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի մի մասն են և ուղղված են բիզնեսի և սպառողների համար անվտանգ և թափանցիկ միջավայրի ստեղծմանը:
Քննարկվել են նաև ՄՍ օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը և ԵԱՏՄ ապրանքների ապրանքային նշանների և ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրումը:
Բացի այդ, քննարկվել է մաքսային մարմինների և իրավատերերի միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման կազմակերպման և Հավաքական հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: