Նորություններ

28.06.2022

Բակիտժան Սագինտաև՝ «ԵՏՀ-ի համար չափազանց կարևոր է օպերատիվ կերպով ստանալ բիզնեսի համախմբված դիրքորոշումը»

Աշխատանքային հանդիպման ընթացքում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բակիտժան Սագինտաևը և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՌԱԳՄ) նախագահ Ալեքսանդր Շոխինը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ռուսական գործարար համայնքի փոխգործակցության արդիական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ տնտեսական իրավիճակի պայմաններում գործարարների խնդիրները:

«Հանձնաժողովի կողմից գործարար համայնքի համախմբված դիրքորոշման օպերատիվ ստացումը թույլ է տալիս հաշվի առնել Միության երկրների գործարար շրջանակների կարծիքը վերազգային կարգավորման կատարելագործման վերաբերյալ որոշումներ կայացնելիս, - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բակիտժան Սագինտաևը։ - Այդ իսկ պատճառով նման երկկողմ հանդիպումների անցկացումը շատ պահանջված է, ուղղակի երկխոսության շրջանակներում կարելի է կիսվել առաջարկներով և քննարկել գործարարներին հետաքրքրող հարցերը»։

Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն է հայտնել ՌԱԳՄ-ին երկարամյա արդյունավետ համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև ընդգծել է, որ գործարարների համար ավելորդ պահանջներն ու սահմանափակումները չունեն երկրի երանգավորում, ինչի կապակցությամբ վերազգային կարգավորման կատարելագործման շրջանակներում դրանց վերացման աշխատանքները թույլ են տալիս բարելավել Միության բոլոր երկրներում բիզնեսի վարման պայմանները:


Տեղեկանք

ՌԱԳՄ-ը Գործարար խորհրդում ռուսական կողմի համակարգողն է, ինչպես նաև կատարում է ԵԱՏՄ Գործարար խորհրդի քարտուղարության գործառույթները:

ԵԱՏՄ Գործարար խորհուրդը Միության անդամ պետությունների գործարար շրջանակների մշտական գործող համակարգող-խորհրդակցական մարմին է:

ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով Խորհրդատվական խորհուրդը խորհրդատվական մարմին է, որն ապահովում է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցությունը և երկխոսությունը Հանձնաժողովի իրավասության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունների և հեռանկարների որոշման, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների բիզնես համայնքի ներկայացուցիչների համաժողովների կազմակերպման և անցկացման հարցերով: