Բակիտժան Սագինտաև. «Ինտեգրումը կանխատեսելի միջավայր է ձևավորում բիզնեսի և քաղաքացիների համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Ինտեգրում առանց խոչընդոտների. միավորումների երկխոսություն տնտեսական կապերի ուժեղացման համար» թեմայով պանելային նստաշրջանին:


ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրողություններում համաշխարհային տնտեսության կայունության առանցքային գործոնը ինտեգրացիոն միավորումների՝ փոխլրացվող համագործակցության ունակությունն է:

«Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ միջազգային և տարածաշրջանային միավորումների հեռ գործնական գործընկերության հետագա զարգացմանը: Մեզ համար սա ռազմավարական առաջնահերթություններից մեկն է», – նշել է Բակիտժան Սագինտաևը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համակարգային երկխոսություն է կառուցել գործընկերային կառույցների լայն շրջանակի հետ՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, ԱՍԵԱՆ-ից և ԱՓՎՄԽ-ից մինչև ՄԱԿ-ը և Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի միավորումները: 

Նստաշրջանի ընթացքում հատուկ անձնադարձել են Համաժողովի առանցքային թեմային՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմանը:

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում նշել էր արհեստական բանականության զարգացումը որպես տնտեսական ինտեգրման խորացման նոր գործիքներից մեկը, – ասել է Բակիտժան Սագինտաևը: – Ակնկալում ենք, որ Համաժողովում արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին անդամ պետությունների ղեկավարների կողմից արված համատեղ հայտարարությունը հետագա խթանը կհաղորդի թվային փոխակերպման և տեխնոլոգիական կոոպերացիայի ոլորտում մեր համագործակցությանը»:

Ամփոփելով՝ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ինտեգրումը  նպաստում է տնտեսական անհամաչափությունների հարթեցմանը, բարձրացնում արտաքին փոփոխությունների նկատմամբ կայունությունը և պայմաններ ստեղծում երկարատև զարգացման համար՝ ներդաշնակեցնելով կարգավորումը, զարգացնելով կոոպերացիան և բիզնեսի և քաղաքացիների համար կանխատեսելի միջավայրի ձևավորելով:

Скачать исходники фотографий