Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։

Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ինքնիշխանության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողություններ է գրանցել պետականաշինության և տնտեսության զարգացման գործում, ծանրակշիռ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում, դարձել է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Բելառուսի Հանրապետությանը մաղթել է բարգավաճում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն: