Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին շնորհավորել է հոբելյանի առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Ալեքսանդր Տուրչինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։

Բակիտժան Սագինտաևը նշել է Բելառուսի կառավարության մեծ անձնական ավանդը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման և ԵԱՏՄ պետությունների փոխգործակցության ամրապնդման գործում։

Հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր պլանների իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։