Նորություններ

10.03.2025

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Բելառուսի և եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացմանը», — ասված է շնորհավորական նամակում։

ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն և նրա բոլոր ծրագրերի իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։