Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեյիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Ալի Համենեիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ:
«ԵԱՏՄ երկրները բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացման դրական դինամիկան, որի հիմքում դրված է փոխադարձ հարգանքը և տնտեսական շահը», — ասված է շնորհավորական նամակում:ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախանշված պլանների իրականացում՝ ի շահ Իրանի և նրա քաղաքացիների: