Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Անկախության օրվա կապակցությամբ։
«Ձեր ղեկավարությամբ Ղազախստանում իրականացվում են արդյունավետ բարեփոխումներ, որոնք նպաստում են տնտեսական առաջընթացի ճանապարհով երկրի վստահ ընթացքին: Հանրապետությունը կարևոր դեր է կատարում տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում, եվրասիական տնտեսական երկխոսության ակտիվ մասնակից է», - ասված է շնորհավորական նամակում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն, նրա բոլոր նախաձեռնությունների իրականացնում, իսկ Ղազախստանին՝ բարգավաճում և բարեկեցություն: