Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Լուրեր
/
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ
25.10.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի ամբողջ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Ձեր ղեկավարությամբ Ղազախստանում ընթանում է տնտեսության արդիականացման և քաղաքական համակարգի բարեփոխման գործընթաց: Երկիրը տարածաշրջանում կայունության և առաջընթացի օրինակ է, վաստակած հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում, զգալի ավանդ ունի ինտեգրման եվրասիական գործընթացների զարգացման գործում», — ասված է շնորհավորական նամակում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն, նրա բոլոր նախաձեռնությունների ու բարեփոխումների բարեհաջող իրականացնում, իսկ Ղազախստանին և նրա քաղաքացիներին՝ բարգավաճում և բարեկեցություն: