Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Ազգային ապստամբության օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կուբայի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսին և Կուբայի ամբողջ ժողովրդին Ազգային ապստամբության օրվա կապակցությամբ:

«Համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ երկրների և Կուբայի համագործակցությունը, որը զարգանում է ավանդական բարեկամության և վստահության ոգով, անշեղորեն ամրապնդվում է՝ ի շահ մեր ժողովուրդների», — շնորհավորական նամակում ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:

Հանձնաժողովի և անձամբ իր անունից ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Կուբայի Հանրապետությանը մաղթել է կայուն տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն: