Բակիտժան Սագինտաևը Միխայիլ Միշուստինին շնորհավորել է հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Միխայիլ Միշուստինին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առիթով։
«Դուք մեծ ավանդ ունեք Ռուսաստանի տնտեսության առաջընթաց զարգացման, մասշտաբային ազգային և միջազգային խնդիրների իրականացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն կապերի ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն, բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում ի շահ Ռուսաստանի ժողովրդի: