Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ նրա պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանին և նրա քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարություն: