Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Բակիտժան Սագինգաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Բակիտժան Սագինգաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Բակիտժան Սագինտաևը նշել է, որ Մայր օրենքը Հայաստանի պետականության և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության ամուր հիմքն է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Հայաստանին և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարություն։