Բակիտժան Սագինտաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վերանշանակման առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Ցուցաբերված բարձր վստահությունը Ձեր կողմից երկրի կայուն զարգացման ապահովման և քաղաքացիների բարեկեցության բարձրացման ուղղությամբ իրականացվող կուրսի աջակցության վկայությունն է», — ասված է շնորհավորական նամակում։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետագա կառուցողական փոխգործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցության արդյունավետ իրականացմանը։