Բակիժան Սագինտաևը շնորհավորել է Օլժաս Բեկտենովին վերանշանակման առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Օլժաս Բեկտենովին Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա նաև մնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ։
«Համոզված եմ, որ Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ղազախստանի տնտեսության հետագա զարգացմանը և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետևողական ամրապնդմանը», — ասված է շնորհավորական նամակում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Օլժաս Բեկտենովին մաղթել է բոլոր նախատեսված ծրագրերի իրականացում՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության և նրա քաղաքացիների։