Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Մայիսի 9-ի ԵԱՏՄ երկրների ժողովուրդների համար առանձնահատուկ, սուրբ տոն է, հերոսության և արիության խորհրդանիշ։ Փորձությունների ծանր տարիներին մեր հայրերի, պապերի և նախապապերի տոկունությունը, հայրենի հողին նրանց նվիրվածությունը մեզ համար միշտ բարոյական ուղենիշ կմնան», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը բոլորին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։