Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին և Ղրղզստանի ամբողջ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Ղրղզստանի սահմանադրությունը երկրի տնտեսական զարգացման և եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության իրավական հիմքն է», — ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակում:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում։