Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին ծննդյան օրվա կապակցությամբ։
ձեր ղեկավարությամբ Ղրղզստանում տնտեսության կարևոր փոխակերպումներ են տեղի ունենում, որոնք ուղղված են երկրի կայուն զարգացմանը և միջազգային ասպարեզում դրա հեղինակության ամրապնդմանը: Հանրապետությունն ամրապնդում է տնտեսական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում գործընկեր պետությունների հետ», — ասված է շնորհավորական նամակում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Սադիր Ժապարովին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ հետագա հաջողություններ՝ ի շահ Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի: