Բակիտժան Սագինտաևը Շավկաթ Միրզիյոևին ծշնորհավորել է ննդյան օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Շավկաթ Միրզիյոևին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ուզբեկստանի տնտեսությունն այսօր վստահ տեխնոլոգիական փոխակերպման փուլում է, որի առանցքային ուղենիշը յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն է: Երկիրն էլ ավելի ակտիվորեն դրսևորում է իրեն միջազգային ասպարեզում, հետևողականորեն ընդլայնելով իր ներկայությունը համաշխարհային և եվրասիական բիզնես գործընթացներում», - նշված է շնորհավորական նամակում:

Հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Շավկաթ Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեությունում՝ ի շատ Ուզբեկստանի Հանրապետության: