Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Շավկաթ Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Շավկաթ Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ձեր ղեկավարությամբ Ուզբեկստանը հետևողականորեն իրականացնում է տնտեսական ներուժի բարձրացման նպատակը, քաղաքացիների բարեկեցության աճը, ակտիվորեն մասնակցում է եվրասիական ինտեգրման գործընթացներին», - ասված է շնորհավորական նամակում:
Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Շավկաթ Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ ի շատ Ուզբեկստանի Հանրապետության նրա պատասխանատու գործունեության մեջ։