Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵԱԶԲ հոբելյանական միջոցառումներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 25-ից 26-ը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովին և բիզնես համաժողովին:

2026 թվականին ԵԱԶԲ նշում է հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Այս ընթացքում Բանկի, Եվրասիական տնտեսական միության երկրների և Հանձնաժողովի միջև փոխգործակցության արդյունավետ մեխանիզմ է ձևավորվել, որն ուղղված է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելուն:

Տարեկան ժողովի և Բիզնես համաժողովի մասնակիցները նշել են, որ կողմերի հարաբերությունների ֆորմալացումը, ինչպես նաև բազմամյա համատեղ աշխատանքը դարձել են եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման կարևոր գործոն:

Այս ժամանակահատվածում կատարվել է ինտեգրացիոն ներդրումային նախագծերի վերլուծությանը և գնահատմանը, դրանց ֆինանսավորման առաջարկների նախապատրաստմանը և եվրասիական «հնգյակի» երկրներում նման նախաձեռնությունների իրականացմանն աջակցելուն ուղղված մասշտաբային աշխատանք:

Համաժողովի գործարար ծրագրի ընթացքում նշվել է, որ ԵԱԶԲ-ն Բանկի անդամ պետությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների առանցքային ֆինանսական գործընկերն է՝ աջակցելով նրանց կայուն տնտեսական աճին, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և ներդրումային գործունեության հաշվին հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջմղմանը:

«Եվրասիա 2030+. ներդրումներ, աճ և նոր հնարավորություններ» լիագումար նստաշրջանում մասնակիցները քննարկել են տարածաշրջանի մրցունակության բարձրացման հարցեր: Դրանք, առաջին հերթին, կապված են նոր տեխնոլոգիական լուծումների հիման վրա դրա կառուցվածքային փոխակերպման հետ:

Скачать исходники фотографий