Կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկել են տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ուղղություններով փոխգործակցության ամրապնդման գերակա հարցեր։
Մասնավորապես, քննարկվել են Մինչև 2035 թվականը ՇՀԿ զարգացման ռազմավարության կատարման միջոցները։
Խորհրդակցության մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել թվայնացման և արհեստական բանականության, էներգետիկայի, կանաչ տնտեսության, նորարարությունների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։
Նիստի արդյունքներն ամփոփվել են համատեղ կոմյունիկեում։ Բացի այդ, արձանագրվել է ՇՀԿ պետությունների համախմբված դիրքորոշումն ի պաշտպանություն արդար բազմակողմ առևտրային համակարգի։
ՇՀԿ-ն միավորում է տասը անդամ պետություն՝ Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Մոսկվայի հանդիպմանը հրավիրված են նաև երկխոսության մասով գործընկեր և դիտորդ պետությունների, շահագրգիռ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների և միավորումների գործադիր մարմինների ներկայացուցիչներ։
ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման մասին հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։