Հոկտեմբերի 2-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների և Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական տնտեսական օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ։ Բելառուսի առաջնորդը նշել է, ԵՄԿԽ անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես, նիստում կքննարկվեն առևտրի, արդյունաբերության և ԱԱՀ զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի, էլեկտրաէներգետիկ շուկայի, մաքսային համագործակցության հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը։