Օգոստոսի 19-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Քենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Մուտուկու Մատուկիի հետ։
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության պետությունների և Քենիայի համագործակցության վիճակը և հեռանկարները։
«ԵԱՏՄ երկրների և Քենիայի միջև ապրանքների արտաքին առևտրի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է 8.8%-ով և 2025 թվականին կազմել ավելի քան 460.2 մլն դոլար, — նշել է Բակիտժան Սագինտաևը։ — 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ապրանքաշրջանառությունը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ»։
Առանձին անդրադարձել են Աֆրիկյան միության ւ մայրցամաքի տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ ԵՏՀ երկխոսությանը։ Մասնավորապես, դրան է ուղղված Աֆրիկայի առանձին պետությունների, ինտեգրացիոն միավորումների և զարգացման ինստիտուտների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը համալիր աջակցության մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի միջոցառումների պլանը, որն ընդունվել է Միության երկրների փոխվարչապետերի կողմից։
Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացման հարցում։