Ապրիլի 8-ին Մոսկվայում՝ ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և Նիկարագուայի կառավարության միջև Փոխգործակցության հուշագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Նիկարագուայի համագործակցության արդյունքները և հեռանկարները:
«2024 թվականին Հուշագրի ստորագրումը թույլ տվեց մեր երկխոսությունը բերել համակարգային մակարդակ, - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: - Հանձնաժողովի և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում որոշում է ընդունվել մինչև 2029 թվականը համատեղ միջոցառումների պլանի մշակման մասին»:
Փաստաթղթի իրականացումը թույլ տա զարգացնել Հանձնաժողովի և Նիկարագուայի լիազոր պետական մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև աջակցել գործարար շրջանակների միջև ուղիղ շփումների հաստատմանը:
Բացի այդ, Հանձնաժողովը նախատեսում է համագործակցել Նիկարագուայի հետ բազմակողմ ձևաչափով՝ ինտեգրացիոն միավորումների գծով:Բանակցությունների արդյունքում կողմերը վերահաստատել են գործընկերության ամրապնդման համակարգային աշխատանքը շարունակելու փոխադարձ պատրաստականությունը:«Ակնկալում ենք ձեր աջակցությունը ԼԱՏՀ-ի և ՍԻԵԿԱ-ի հետ երկխոսության ակտիվացման գործում, ներառյալ ինտեգրացիոն փոխգործակցության ոլորտի փորձի փոխանակմանն ուղղված համատեղ սեմինարների կազմակերպումը», - նշել է Բակիտժան Սագինտաևը:
Լատինաամերիկյան ևԿարիբյան տնտեսական համակարգը (ԼԱՏՀ) տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որը ներառում է Լատինական Ամերիկայի և Կառիբյան ավազանի 25 պետություն: 2018 թվականին ԵՏՀ-ն և ԼԱՏՀ-ն ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարությունը (ՍԻԵԿԱ) Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման գործընթացներն ապահովող տեխնիկական և վարչական մարմին է։ Նրան մասնակից են տարածաշրջանի ութ երկիր: 2021 թվականին ԵՏՀ-ն և ՍԻԵԿԱ-ն ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: