Մարտի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Ուզբեկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոտիրժոն Ասադովի հետ։
Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական միության պետությունների և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ։
Մասնավորապես, քննարկվել է ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության 2024–2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացումը։
ԵՏՀ կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ Ուզբեկստանը ներկայումս առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրներից ԵԱՏՄ-ի առևտրային գործընկերների շարքում։
«Եվրասիական «հնգյակի» պետությունների հետ Ուզբեկստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 7.3%-ով՝ կազմելով 17.5 մլրդ ԱՄՆ դոլար։ «ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկնում Ուզբեկստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ քառորդը», - նշել է Բակիտժան Սագինտաևը։
Կողմերը նշել են ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև փոխգործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը։
Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը Ուզբեկստանի պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ գլխավոր գործարար միջոցառմանը՝ Եվրասիական տնտեսական համաժողովին, որը կանցկացվի 2025 թվականի հունիսին Մինսկում։