Նորություններ

31.03.2023 (Обновлено: 04.04.2023 10:31)

Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի ղեկավարի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ՏՍԽ) կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել կազմակերպության նախագահ Լուչեզարա Ստոևայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին՝ հարկային հարցերով միջազգային համագործակցության 2023 թվականի հատուկ խորհրդակցությանն ընդառաջ։

Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է ձեռնարկատիրական գործունեության զարգացման, հարկային վարչարարության, աշխատանքային միգրացիայի և ֆինանսական շուկաների ոլորտներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունների մասին, ինչպես նաև նշել այդ ոլորտներում բազմակողմ համագործակցության կարևորությունը համաշխարհային տնտեսության կայուն զարգացման նպատակների համար։

ՏՍԽ ղեկավար Լուչեզարա Ստոևան իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնելու փոխհարաբերությունները ԵՏՀ-ի հետ, ինչպես նաև ընդգծել փոխադարձ սոցիալ-տնտեսական ոլորտում հետագա համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման մեծ կարևորությունը։

Տեղեկանք

Տնտեսական և Սոցիալական խորհուրդը (ՏՍԽ) Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից մեկն է, որը համակարգում է համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հիմնարկների տնտեսական, սոցիալական ոլորտներում:

ՏՍԽ-ի գործունեության ոլորտը ներառում է՝

∙ աջակցություն տնտեսական և սոցիալական առաջընթացին, այդ թվում՝ բնակչության կենսամակարդակի և լիարժեք զբաղվածության բարձրացմանը.

∙ տնտեսական, սոցիալական և առողջապահության ոլորտներում միջազգային խնդիրների լուծման եղանակների մշակում.

∙ աջակցություն մշակույթի և կրթության ոլորտում միջազգային համագործակցությանը.

∙ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի համար պայմանների ստեղծում: