Մայիսի 28-ին Աստանայում կայացել է 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում. խաղադրույք արհեստական բանականության օգտին» լիագումար նիստը:
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Լիագումար նիստի աշխատանքին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության փոխնախագահ Վալդես Մեսա Սալվադորը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Հո Քուոք Զունգը, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը և Արաբական Միավորված Էմիությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին:
Բակիտժան Սագինտաևն իր զեկույցում կարևորել է Համաժողով-2026-ի առանցքային թեման եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման համար:
Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ գլոբալ թվային մրցավազքի պայմաններում ԱԲ-ն դառնում է մրցունակության և ինքնիշխանության առանցքային գործոնը: Ընդ որում, պետությունների թվային ինքնիշխանությունը մնում է հիմնական սկզբունքը:«Այս թեման արտացոլում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից Միության երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում նախանշված առաջնահերթությունները և ընդգծում ժամանակակից աշխարհում արհեստական բանականության ռազմավարական նշանակությունը, - նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: - Այսօր մենք մի կետում ենք, որտեղ տեխնոլոգիական փոփոխությունները որոշում են ոչ միայն պետությունների տնտեսական զարգացումը, այլև ռազմավարական դիրքորոշումները»:
Նոր փաստաթուղթը ուղենիշներ է սահմանում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ուղղությամբ անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների համար:«Արհեստական բանականության տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումը հնարավոր չէ մեկուսացման պայմաններում: Արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին եվրասիական «հնգյակի» երկրների առաջնորդների կողմից այսօր ընդունված համատեղ հայտարարությունը նախապատրաստվել է այս տրամաբանությամբ», - բացատրել է Բակիտժան Սագինտաևը:
Լիագումար նիստի մասնակիցները նշել են, որ առաջադրված խնդիրների կատարումը պահանջում է անհրաժեշտ իրավասություններ և ռեսուրսներ ունեցող ԵԱՏՄ պետությունների պրոֆիլային պետական մարմինների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ակտիվ մասնակցությունը:«Տնտեսությունում արհեստական բանականության օգտագործման հարցին նպատակահարմար է մոտենալ ՝ նախապես վերլուծելով բոլոր հնարավոր ռիսկերը: Արհեստական բանականությունը մարդկային հնարացորությունների ուժեղացման գործիքն է: Բայց վերջնական որոշումը միշտ պետք է կայացնը մարդը», - ամփոփել է Բակիտժան Սագինտաևը: