Նորություններ

16.11.2022 (Обновлено: 24.11.2022 13:11)

Բակիտժան Սագինտաև. «Ժամանակակից ֆինանսական շուկան տնտեսության բնապահպանական վերափոխման լոկոմոտիվն է»

Նոյեմբերի 16-ին Ալմաթիում կայացած «ESG՝ ֆինանսական շուկայի զարգացման նոր պարադիգմ» խորագրով միջազգային կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը։ 

Այսօր հատկապես արդիական են կայուն զարգացման և կանաչ տնտեսության ձևավորման հարցերը, որն ամենապահանջվածն է նույնիսկ 2022 թվականին նկատվող համաշխարհային ճգնաժամային երևույթների պայմաններում։ 

ԵՏՀ նախարարը նշել է, որ, չնայած տուրբուլենտությանը, ESG օրակարգը հետին պլան չի նահանջում, փոխվում են միայն պայմանները։ Խնդիրները, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, պարենային ճգնաժամը, սոցիալական անհավասարությունը, ոչ միայն չեն վերացել, այլև գնալով սրվում են։ Այս ամենը մարտահրավերներ են, որոնց բախվում են պետությունը, բիզնեսը և հասարակությունը։

«Ժամանակակից ֆինանսական շուկան հանդես է գալիս որպես տնտեսության էկոլոգիական վերափոխման որոշակի լոկոմոտիվ, խթանում և կողմնորոշում է իր մասնակիցներին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն և էկոհամակարգը պահպանելուն», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:

Միասին կանաչ գործոնները խթան կհանդիսանան ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերի, մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար։ 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ, որոնք շահագրգռված են եվրասիական տարածքում ESG օրակարգի իրագործմամբ, և պատրաստ է տրամադրել իր հարթակը այս արդիական հարցերի քննարկման և առաջմղման համար», - նշել է Բակիտժան Սագինտաևը։