Բակիտժան Սագինտաև. «Առկա են Վիետնամի հետ փոխգործակցության ընդլայնման էական հնարավորություններ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ Վո Թհի Ան Սուանի հետ։


Կողմերը քննարկել են Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության պետությունների և Վիետնամի փոխգործակցության հեռանկարները։

Բակիտժան Սագինտաևը նշել է Վիետնամի առանձնակի դերը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԵԱՏՄ արտաքին առևտրային շփումների զարգացման գործում։ 2015 թվականին այս երկիրն առաջինն էր, ում հետ եվրասիական «հնգյակը» առևտրային համաձայնագիր կնքեց։

Սա թույլ տվեց ավելացնել ԵԱՏՄ և Վիետնամի միջև առևտուրը 2016 թվականի 4.3 մլրդ դոլարից մինչև 2025 թվականի 8.3 մլրդ դոլարը, այսինքն՝ ավելի քան 90%-ով։

«Մեծ հնարավորություններ ենք տեսնում թվային փոխակերպման, արհեստական բանականության, էլեկտրոնային առևտրի, տեխնոլոգիաների, հարթակային լուծումների զարգացման ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար», — հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ 

Ոչ պակաս կարևոր է մնում Միության պետությունների և Վիետնամի միջև տրանսպորտային կապվածության ավելացումը։ Կողմերը հետաքրքրված են լոգիստիկայի, ապահովագրության գործընթացների և հաշվարկների մեխանիզմների բարելավման աշխատանքներով։

Հանդիպման արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Վո Թհի Ան Սուանը վստահություն են հայտնել կողմերի առևտրատնտեսական երկխոսության հետագա զարգացման արդյունավետության հարցում։

Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Վիետնամի միջև կնքված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին։

 



Скачать исходники фотографий