Բակիտժան Սագինտաև. «2022 թվականին ԿԱԳ մասին դրական եզրակացությունների մասնաբաժինը հասել է առավել բարձր մակարդակին՝ 97%»:

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է հաշվետվություն 2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին։

Հանձնաժողովի կարգավորող ակտիվության աճի մասին վկայում է այն նախագծերի թվի զգալի աճը, որոնց համար ԿԱԳ ընթացակարգն անցկացվել է 2022 թվականին. 32%-ով՝ հանրային քննարկում անցած նախագծերի մասով, 49%-ով՝ ԿԱԳ մասին եզրակացություն ստացած նախագծերի մասով:

Արձանագրվել է Միության երկրների գործարար և փորձագիտական շրջանակների ԿԱԳ ընթացակարգում ներգրավվածության մակարդակի աճ 20%-ով։ Բիզնեսից ստացված առաջարկների 50%-ը հաշվի է առնվել Հանձնաժողովի որոշումների նախագծերի լրամշակման ընթացքում։

«Անցյալ տարի ԿԱԳ մասին դրական եզրակացությունների մասնաբաժինը հասել է առավել բարձր մակարդակին (2015 թվականից ի վեր)՝ 97%», - նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը։
Բիզնեսի վարման պայմանների վրա կարգավորման ազդեցության գնահատման գործիքի հետագա կատարելագործման համար Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում նախապատրաստվել է Հանձնաժողովի աշխատակարգի փոփոխությունների նախագիծը, որոնք նախատեսում են Հանձնաժողովի ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման և ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի ԿԱԳ ընթացակարգերի անցկացման կարգի սահմանում։ Այդ ընթացակարգերի ներդրումը նախատեսվում է 2024 թվականից։

 

Տեղեկանք

ԿԱԳ-ը ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության գնահատման ընթացակարգ է, դրա անցկացման ժամանակ հաշվի է առնվում Միության երկրների բիզնեսի դիրքորոշումը:

ԿԱԳ-ի ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ Միության կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից և ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։