Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում բիզնեսի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում տնտեսական ինտեգրման ներուժի բացահայտման հաշվին»
28.11.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիաի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 28-ին ԵՏՀ կենտրոնակայանում մասնակցել է Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստին:

 

Բացելով միջոցառումը՝ Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ ինտեգրացիոն գործընթացներում գործարար շրջանակների ներգրավվածությունը ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակության ապահովման կարևոր տարր է:

«ԵՏՀ-ն և «հնգյակի» պետությունների բիզնեսը արդյունավետորեն փոխգործակցում են Հանջնաժողովի որոշումների և միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորող և փաստացի ազդեցության գնահատումների ընթացակարգերի շրջանակներում, — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: — 2025 թվականին Հանձնաժողովին ձեռնարկատերերի բոլոր գրեթե բոլոր դիմումներով դրական արդյունքներ են գրանցվել. դրանց մի մասը լուծվել, երկրորդի վերաբերյալ սպառիչ բացատրություններ են տրվել»:

Մշտադիտարկումը հաստատում է բիզնեսի վարման պայմանների բարելավման վրա ինտեգրման դրական ազդեցությունը: Միության շրջանակներում 2024 թվականին 2023 թվականի համեմատ ապրանքների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 9%-ով, ծառայություններինը՝ 16%-ով: Ուղղակի ներդրումների աճը կազմել է 17%:

Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը, գործունեության կարևոր ուղղություններն են արտաքին շուկաներում արդյունաբերական ձեռնարկությունների համար շահավետ պայմանների ստեղծումը և աջակցությունը արդյունաբերության և ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին:

«Փորձը ցույց է տալիս, որ բավական չէ նորմատիվ բազա ստեղծել և ֆինանսավորում ստանալ: Աջակցության մեխանիզմների արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է ձևավորել իրական բիզնես նախագծերի փաթեթ, որոնք կհամապատասխանեն շուկայական պահանջներին և այսօրվա, իսկ ավելի լավ է՝ վաղվա պահանջմունքներին: Այս հարցերում մենք ակնկալում ենք ԵԱՏՄ գործարար խորհրդի գործնական օգնությունը, — ասել է Բակիտժան Սագինտաևը:

Ավարտին Կոլեգիայի նախագահը հայտնել է, որ Հանձնաժողովի գործունեությունը լիովին ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման ներուժի բացահայտման հաշվին ԵԱՏՄ շրջանակներում բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, և գործարար համայնքին կոչ արել շարունակել ինտենսիվ և բաց երկխոսությունը:

Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը: