Բակիտժան Սագինտաևը ցավակցություն է հայտնել Ամուրի մարզում ուղևորատար օդանավի խորտակման կապակցությամբ

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ամբողջ ռուս ժողովրդին Ամուրի մարզում ավիավթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

«Խոր վշտով ստացա բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ողբերգական դեպքի լուրը,- ասված է հեռագրում։ -Կիսելով կորստի ցավը՝ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»։