Նորություններ

14.11.2022 (Обновлено: 24.11.2022 11:34)

Գործազրկությունը ԵԱՏՄ-ում 2022 թվականի սեպտեմբերին կրճատվել է 18%-ով

Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 011,2 հազար մարդ, 2021 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 18%-ով։
Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 1,1%-ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,3%։

ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։