Նորություններ

27.04.2023 (Обновлено: 28.04.2023 15:28)

ԵԱՏՄ մաքսային սահմանին մինչև տարեվերջ 20-ի կհասնի անցակետերի թիվը, որտեղ մաքսային մարմիններն իրականացնում են սահմանային ծառայության առանձին գործառույթներ


 Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարգավորող մարմինների միջև փոխգործակցության հարցերը քննարկվել են ապրիլի 26-ին կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևի նախագահությամբ:


Նիստի մասնակիցները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում մաքսային մարմինների կողմից անցակետերում ֆիզիկական անձանց սահմանափակ շրջանակի՝ բեռնատար փոխադրամիջոցների վարորդների, գնացքների բրիգադների և օդանավերի անձնակազմերի անդամների նկատմամբ սահմանային ծառայության առանձին գործառույթների իրականացման մասին նախագծի իրագործման հարցեր:

Նշվել է, որ 2023 թվականին սահմանային ծառայության մարմինների առանձին գործառույթներ մաքսային մարմիններին են փոխանցվել չորս անցակետում («Բրուզգի» ԱԱԿ, «Ուրբանի» ԱԱԿ, «Բրեստ» ԵՈՒԱԿ, «Պրիվալկա» ԱԱԿ), իսկ մինչև տարեվերջ այդ աշխատանքները կավարտվեն ևս չորս անցակետում («Կամենի Լոգ» ԱԱԿ, «Բերեստովիցա» ԱԱԿ, «Բրուզգի» ԵՈՒԱԿ): Այսպիսով, մինչև տարեվերջ Միության մաքսային սահմանին անցակետերի ընդհանուր թիվը, որտեղ մաքսային մարմիններն իրականացնում են սահմանային ծառայության գործառույթներ, կհասնի 20-ի։

ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի փետրվարի 22-ի N 6 որոշման իրականացման ընթացքի հարցի շրջանակում Խորհրդատվական կոմիտեի անդամները կարևորել են Միության երկրների մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին իրազեկումը։

Ակնարկները (2014 թվականից առ այսօր) առկա են https://eec.eaeunion.org/comission/department/dep_tamoj_infr/0I191/1Activity_2CID_3RLC_4CID.php կայքում, ինչպես նաև հասանելի են ԵԱՏՄ պաշտոնական կայքում ( http://www.eaeunion.org/)՝ հետևյալ ուղղություններով՝

«Ծառայություններ → Մաքսային համագործակցություն → Տեղեկատվություն մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին».

«Ռեսուրսներ → Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայք → ԵՏՀ Կոլեգիա → ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) → Մաքսային ենթակառուցվածքի վարչություն → Գործունեություն → Մաքսային ենթակառուցվածքի զարգացում → Տեղեկատվական նյութեր → Տեղեկատվություն մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին»։