Նորություններ

24.05.2023 (Обновлено: 31.05.2023 11:30)

Որն է լավը՝ մրցակցության ex-ante, թե՞ ex-post կարգավորումը, քննարկել են 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցները

Թվային շուկաներում մրցակցության կարգավորման հարցերը, այդ թվում՝ մասնակիցների շահերի և այդ շուկաների զարգացման խթանների միջև հավասարակշռության հաստատման հնարավորությունը, քննարկել են «Մրցակցության Ex-ante vs Ex-post-կարգավորում, պայմանավորվածություն պետգնումներում և թվային փոխակերպում» նստաշրջանի ընթացքում՝ 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը մեկնարկել է այսօր Մոսկվայում։

Նստաշրջանին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկի, Եվրասիական տնտեսական միության Դատարանի, ԵԱՏՄ երկրների և Ուզբեկստանի մրցակցության և պետգնումների ոլորտի կարգավորիչների, Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ) մրցակցության և սպառողական քաղաքականության ստորաբաժանման, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հանձնաժողովի (ՔՈՄԵՍԱ), ԲՐԻԿՍ երկրների մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ:

Մասնակիցները նշել են, որ թվային տնտեսությունը արագորեն լղոզում է շուկաների սահմանները՝ հակամենաշնորհային մարմիններին կանգնեցնելով բարդ ընտրության առջև՝ պահպանել նախազգուշացնող կանոնակարգման պրակտիկան, թե՞ ընտրել պոստֆակտում կարգավորումը:

Հավաքվածները նաև եզրակացրել է, որ արագ զարգացող թվային շուկաները կարգավորելիս անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել այդ շուկաներում սպառողների շահերի և մրցակցության պաշտպանության միջև։ 

«Չափազանց խիստ կարգավորման կիրառումն անխուսափելիորեն կբերի ծառայությունների որակի և մրցակցության նվազմանը։ Եթե կարգավորիչները չափից ավելի «բաց թողնեն» իրավիճակը, դա կարող է հանգեցնել թվային շուկաների մենաշնորհացմանը: Ուստի ex-ante և ex-post կարգավորման մոդելները պետք է զուգահեռաբար օգտագործվեն՝ հաշվի առնելով բոլոր խաղացողների շահերը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը։

Բացի այդ, մասնակիցները քննարկել են պետական գնումների թվային փոխակերպման և թվային հարթակների պետական կարգավորման թեման։ ԵԱՏՄ Դատարանի ներկայացուցիչները խոսել են մրցակցության և պետական գնումների ոլորտում իրավական կարգավորման վրա խորհրդատվական եզրակացությունների ազդեցության մասին։

Համաժողովի նստաշրջանի հեռարձակման ամբողջական տարբերակը կարող եք դիտել հղումով: