ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Իրանի ամբողջ ժողովրդին Բենդեր Աբաս քաղաքի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջաի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը զոհերի պատճառ է դարձել։
«Խոր վշտով ստացա մարդկային զոհերի պատճառ դարձած ողբերգական դեպքի լուրը,- ասված է հեռագրում։ -Կիսելով կորստի ցավը՝ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։