Նորություններ

05.05.2022 (Обновлено: 23.05.2022 11:33)

ԵՏՀ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային մրցակցային ցանցի 21-րդ ամենամյա կոնֆերանսին

Մրցակցային քաղաքականության և իրավունքի կիրառման արդիական հարցերը, հակամենաշնորհային կարգավորման միջազգային փորձը, մրցակցության հարցերով մարմինների թվային վերափոխումը և շատ այլ հարցեր քննարկել են մայիսի 4-ից 6-ը Բեռլինում անցկացված Միջազգային մրցակցային ցանցի 21-րդ ամենամյա կոնֆերանսի մասնակիցները։ Հիշեցնենք, որ անցած տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) անդամի կարգավիճակ։ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի ներկայացուցիչներն ընդգրկվել են մրցակցության քարոզչության, կարտելների, մրցակցային գերատեսչությունների աշխատանքի արդյունավետության գնահատման և ՄՄՑ այլ հարցերով աշխատանքային խմբերում։

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևի խոսքերով, Հանձնաժողովը, ՄՄՑ անդամի իրավունքով մասնակցում է կազմակերպության ամենամյա կոնֆերանսներին, հնարավորություն ունի ամբողջ աշխարհի հակամենաշնորհային կարգավորիչների հետ քննարկելու մրցակցային քաղաքականության և իրավունքի կիրառման առավել արդիական հարցերը, մշակելու մրցակցության գործնական խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ և հանձնարարականներ։
«Կոնֆերանսի լուսանցքներում մենք մի շարք բանակցություններ ենք անցկացրել տարբեր երկրների մրցակցային գերատեսչությունների և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ենք մրցակցության կարգավորման ոլորտում միջազգային փորձը, թվային շուկաները՝ ներառյալ, և մրցակցային նորմերի արդյունավետ իրավակիրառումը։ Հետագայում մենք մտադիր են օգտագործել այդ փորձը ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության կարգավորման համար Հանձնաժողովի մրցակցային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման նպատակով», – մեկնաբանել է նախարարը։
 ԵՏՀ պատվիրակությունը նաև մասնակցել է մայիսի 4-ին ՄՄՑ կոնֆերանսի լուսանցքներում կայացած 21 Մրցակցության հարցերով միջազգային կոնֆերանսին։ Միջոցառումն անցկացվում է Գերմանիայի մրցակցային գերատեսչության (Bundeskartellamt) կողմից երկու տարին մեկ անգամ 1980-ականների սկզբից։ Դա մի հարթակ է, որտեղ մրցակացության հարցերով ավելի քան 60 երկրների մասնագետները քաղաքականության, արդյունաբերության և գիտական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկում են մրցակցային քաղաքականության և օրենսդրության ընթացիկ խնդիրները։

Տեղեկանք

ՄՄՑ-ը միավորում է աշխարհի 140-ից ավել երկրների մրցակցային գերատեսչությունների։ Դրա գործունեությունն ուղղված է մրցակցության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը, տարբեր երկրների հակամենաշնորհային օրենսդրության մերձեցմանն ուղղված առաջարկների մշակմանը, ինչպես նաև հակամենաշնորհային օրենսդրության կիրառման գործնական փորձի տարածմանը և մրցակցային իրավունքի ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների, ասոցիացիաների, իրավաբանների և տնտեսագետների հետ միջազգային համագործակցության զարգացմանը։

ՄՄՑ ամենամյա կոնֆերանսներն անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում և հանդիսանում են հակամենաշնորհային կարգավորման, մրցակցային համայնքի առկա խնդիրների և հեռանկարային ուղղությունների քննարկման ճանաչված հարթակ։ Կոնֆերանսներին մասնակցում են ՏՀԶԿ-ի, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, ԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, մրցակցային իրավունքի ոլորտում աշխատող իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչները։