Համաձայն համընկնող և առաջանցիկ ցուցիչների թարմացված հաշվարկի՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում պահպանվում է տնտեսական ակտիվության դրական դինամիկան։
Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունները գտնվում են գործարար ակտիվության աճի փուլում, իսկ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տնտեսությունները՝ դանդաղման փուլում։
Մարտին, Հանձնաժողովի գնահատմամբ, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում ներկայիս միտումները կպահպանվեն: Ռուսաստանի տնտեսությունը կանցնի գործարար ակտիվության գագաթնակետը, որից հետո կսկսվի աստիճանական դանդաղում, Հայաստանի համար սպասվում է հետագա դանդաղում: